Թուրինի «Յուվենտուս»-ի իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի գործակալ Խուանմա Լոպեսը հայտարարել է, որ իր հաճախորդը չի պատրաստվում վերադառնալ Իսպանիա, տեղեկացնում է Calcio Mercato-ն:
«Մորատան երջանիկ է «Յուվենտուս»-ում: Նրան դուր է գալիս խաղալ Տևեսի հետ:
Հաջորդ մրցաշրջանում նա նույնպես պետք է խաղա «ծեր սենյորա»-ի կազմում: Նա չի պատրաստվում վերադառնալ «Ռեալ»»,- հայտարարել է գործակալը:





































