Բելառուսի մայրաքաղաքի Անկախության պալատում շարունակվում են «Նորմանդական ձևաչափով» բանակցությունները:
Քիչ առաջ մեկնարկել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը: Նախատեսվում է, որ հանդիպմանը պետք է քննարկվի Դոնբասի համար խաղաղության ծրագիրը:
«Նորմանդական ձևաչափ» ընդունված է անվանել Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների, ինչպես նաև այդ երկրների ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպումը, որի հիմնական թեման Ուկրաինայում տիրող իրավիճակն է:









































