Եգիպտական կրկեսում առյուծներ վարժեցնողը իր խնամակալության տակ գտնվող կենդանու զոհ է դարձել: Փետրվարի 5-ին կատաղած էգ առյուծը հարձակվել է Ֆաթեն Էլ-Հելվի վրա: Հատկանշական է, որ 10 տարի առաջ նույն իրադրությունում զոհվել է նաև Ֆաթենի ամուսինը՝ Իբրահիմը, գրում է Independent-ը:
Հանդիսատեսներից մեկը տեսագրել է կատարվածը: YouTube-ում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է արտիստը պարելով կոչ անում հանդիսատեսին ավելի բարձր ծափահարել: Այդ պահին առյուծը հարձակվում է նրա վրա և տապալում գետնին:
Հանդիսատեսն այդ պահին հետ է տանում տեսախցիկը, սակայն չի անջատում այն, լսվում է, թե ինչպես են բղավում տեսարանից ցնցված մարդիկ: Այնուհետև արենան կրկին հայտնվում է կադրում: Բարեբախտաբար, կինը կարողանում է ոտքի կանգնել և ինքնուրույն դուրս է գալիս վանդակից: Նրա օգնականը այդ ընթացքում փորձում է հանգստացնել կենդանուն:
Էլ-Հելվիի մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել:







































