«Անսար Ալլահ» շարժման շիա գրոհայինները զավթել են Եմենի մայրաքաղաք Սանայում ԱՄՆ դեսպանատան ավտոմեքենաները այն բանից հետո, երբ դրա աշխատակիցները լքել են երկիրը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով դեսպանատան տեղացի աշխատակիցներին:
Նշվում է, որ զավթվել է մոտ 20 ավտոմեքենա, որոնք պատկանում էին դիվանագիտական առաքելությանը:









































