Արտերկրում բնակվող հայրենակիցների աջակցության և իրավունքների պաշտպանության հիմնադրամը, որը տեղակայված է Մոսկվայում, որոշել է այս տարի Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հիման վրա ստեղծել ռուս հայրենակիցների իրավական պաշտպանության կենտրոն, որը կապահովի Հայաստանում ռուս հայրենակիցների պաշտպանությունն ու աջակցությունը: panorama.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը։
Նա նշել է որ կենտրոնի գործունեության ծրագրի համաձայն կկազմակերպվեն կանոնավոր հիմունքներով խորհրդակցություններ, արտագնա սեմինարներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:









































