Սուրբ Վալենտինի օրվան սպասում եք անթաքույց նյարդայնությա՞մբ կամ գուցե տխրում եք, երբ հիշում եք, որ պետք է միայնա՞կ անցկացնեք տարվա ամենառոմանտիկ տոնը:
Միայնակ լինելը պատճառ չէ այդ օրը գիշերազգեստով անցկացնելու, ավելի լավ է կազմակերպեք ձեզ համար անմոռանալի երեկո՝ նվիրված միայն ձեզ:
Elle-ը հավաքել է մի քանի կանոններ, որոնց կարող են հետևել հպարտ միայնության մեջ ժամադրության գնացող աղջիկները:
1. Միայնակ բար գնացեք
Ոչ, դա ամենևին էլ հիմարություն չէ ու ոչ էլ հուսահատության նշան: Հարկավոր է գնալ միայնակ, ոչ թե քրոջ կամ ընկերուհու հետ:
2. Զարդարվեք
Գնալով ժամադրության՝ մանրամասն ընտրեք ձեր կերպարը:
3. Ընտրեք ճիշտ վայր
Ավելի լավ կլինի ընտրեք քաղաքի կենտրոնում գտնվող որևէ բար, որտեղ աշխատանքից հետո մարդիկ գալիս են խմելու մի քանի բաժակ կոկտեյլ:
Հյուրանոցին կից ռեստորանը նույնպես հիանալի ընտրություն է:
4. Ընտրեք ճիշտ ժամանակ
Ժ. 19:00-20:00-ը կատարյալ ժամանակ է՝ միայնակ ընթրելու կամ մեկ գավաթ գինի խմելու համար:
5. Եղեք սիրալիր
Տեզերք ուղարկեք ճիշտ ազդանշաններ:
6. Գայթակղեք
Պետք չէ կտրուկ մերժել բոլորին, ովքեր ցանկանում են ծանոթանալ ձեզ հետ:
7. Երկու բաժակ կոկտեյլից ավելի մի խմեք:










































