Միջերկրական ծովում 212 ներգաղթյալներով նավ է խորտակվել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությանը:
«Չորս օր ծովում մնալուց հետո փրկվել է 9 մարդ, մնացած 203-ն անհետ կորել են»,- նշել են գերատեսչությունում:
Հնարավոր է՝ ներգաղթյալները ուղևորվում էին Իտալիա:









































