Sunday, 14 06 2026
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Մութ ամպեր Դավիթ Հարությունյանի գլխին. մամուլ

Հունվարի 17-ին Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության հաղորդագրությանը, որտեղ նշվել էր, որ ՀՀ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններն արդեն խաթարվել են անտարբերության և անվստահության մթնոլորտի պատճառով, ըստ «Հայկական ժամանակի» ՀՀԿ-ական աղբյուրների, կարող է լուրջ հետք թողնել ԵԽԽվ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետագա կարիերայի վրա:

Նույն աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը, ում համար խիստ կարևոր է, որ փետրվարի 18-ի ընտրությունները անցնեն անաղմուկ և լավ տպավորություն թողնեն արևմուտքի վրա, չափազանց զայրացած է վերոնշյալ հայտարարությունից և մտադիր է նախագահի ընտրություններից հետո անձամբ զբաղվել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմով: Խոսվում է նաև, որ ըստ ամենայնի, Դավիթ Հարությունյանը հրաժեշտ կտա իր այդ պոստին ևս և ընդհանրապես, պատվիրակության կազմում, հնարավոր է, փոփոխություններ լինեն: Ինքը, Դավիթ Հարությունյանը, հիշեցնենք, շտապեց հայտարարել, որ այդ հաղորդագրությունը շատ հեռու է օբյեկտիվ լինելուց: Երեկ, երբ «ՀԺ»-ն նրան ասաց, որ իր տեղեկություններով, ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը լուրջ խնդրո առարկա է դարձել իշխանական վերնախավում, և չի բացառվում, որ պատվիրակության ղեկավարը փոխվի, և հարցրեց՝ հնարավոր համարո՞ւմ եք դա, նա պատասխանեց. «Դա լուրջ քննարկման առարկա է դարձել այնտեղ, ոչ թե այստեղ, իսկ պատվիրակության կազմը փոխվելու հետ կապված՝ այս պահին որևէ քննարկում չկա, սակայն ես չեմ բացառում, որ կազմը ընթացքում փոխվի, իհարկե, միշտ էլ կարող է փոխվել, նման խնդիր չկա»: Ըստ Հարությունյանի, դիտորդական առաքելության հաղորդագրության վերաբերյալ դժգոհությունն ինքն ուղարկել է ոչ միայն պատվիրակության անդամներին, ովքեր տարածել էին մամուլի այդ հաղորդագրությունը, այլ նաև՝ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին: Թերթի հարցին, թե ԵԽԽՎ-ում ի՞նչ մակարդակում է հարցը քննարկման առարկա դարձել, Հարությունյանը պատասխանեց. «Տարբեր մարմիններում»:

«ՀԺ»-ն փորձեց տեղեկությունների կապակցությամբ մեկնաբանություն ստանալ նաև ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից: Հարցին՝ մեր տեղեկություններով, դիտորդական առաքելության հաղորդագրությունից հետո Դավիթ Հարությունյանից լուրջ դժգոհություններ կան, հնարավո՞ր է պատվիրակության ղեկավարը փոխվի, Շարմազանովը պատասխանեց. «Նման հարց չի քննարկվել»: Հարությունյանը, սակայն վերջին շրջանում մեկը մյուսի հետևից տապալումներ է արձանագրում: Հիշեցնենք, նա նախ տապալվեց Աժ էթիկայի հանձնաժողովում, որտեղից նրան հետ կանչեցին: Այնուհետև, եղավ ԵԽԽՎ դիտորդական առաքելության հայտարարությունը, որն ի սկզբանե մեծ ստվեր է գցում փետրվարի 18-ի ընտրությունների վրա, իսկ արդեն հունվարի 21-25-ը Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում այլ անհաջողություններ ունեցավ: Ադրբեջանի հարցով համազեկուցող Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցի ներկայացման ժամանակ, հայտարարելով, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, հավելել էր, որ սեպտեմբերի 4-ին Փարիզում մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավարը ևս ընդունել է, որ Հայաստանն օկուպանտ է, բայց օկուպացրել է ադրբեջանական տարածքների ոչ թե 20, այլ 13 տոկոսը: Եվ ահա երեկ Հարությունյանը լրագրողներին փորձում էր համոզել, թե սա առաջին դեպքը չէ, երբ փորձ է արվում իր խոսքերն աղավաղել: «Նման դեպք, իսկապես տեղի է ունեցել սեպտեմբերին, երբ Ադրբեջանի համազեկուցողը և Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը փորձ արեցին աղավաղել իմ խոսքը, թե իբր, ես նման բան ասել եմ, որ դա տեղ գտավ նախնական արձանագրության մեջ: Մենք անմիջապես նկատեցինք դա, ներկայացրեցինք մեր առարկությունները և արձանագրությունը շտկվեց»,- ասաց Հարությունյանը:

Նա հեռվից ցուցադրեց մոնիտորինգի հանձնաժողովի արձանագրությունները և ասաց, թե չի կարող դրանք հրապարակել, քանի որ գաղտնի են: Իր ձեռքի թղթերից մեկից նա ընդամենը մի նախադասություն ընթերցեց. «Պարոն Հարությունյանը հերքեց օկուպացված տարածքներ հասկացությունը»: Նա ասում էր, թե պատահական չէ, որ լոբբիստական վճարովի աշխատանքը ԵԽԽՎ-ում վերջին տարիներին ծաղկել է: «Այս նստաշրջանը եկավ ապացուցելու, որ Վեհաժողովի անդամների մի զգալի մասը ղեկավարվում են բացարձակապես ոչ թե կազմակերպության արժեքներով, այլ շահերով (…):Ես չունեմ հստակ փաստեր, որոնք խոսեն կաշառքի մասին, ես ունեմ հստակ վերլուծական հնարավորություն ասելու, որ շատ տարօրինակ է, որ երբևէ ելույթ չունեցած պատգամավորները հայտնվում են դահլիճում և բոլորը միատեսակ ելույթ ունենում: Դա ինձ թույլ է տալիս հանգելու որոշակի եզրակացության»,- ասում էր Հարությունյանը: Երբ նրան ասացինք, որ իր ելույթներից տպավորությունն այնպիսին էր, որ ԵԽԽՎ-ում բոլորը կաշառված են, ինքն իսկապե՞ս այդպես է համարում, Հարությունյանը պատասխանեց. «Չէ, ես ամենևին կաշառված բառը չօգտագործեցի, բայց ես ասացի, որ հիմնական կազմը գտնվում է միատեսակ ազդեցության ներքո»: Ըստ էության, ստացվում է, որ կաշառված են՝ նկատառմանը արձագանքեց. «Ոչ, չի ստացվում, իմ խոսքում ես շատ ուշադիր եմ, զգույշ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում