Հետազոտողներն անցկացրել են փորձ՝ պարզելու համար, թե ինչ էպիգենետիկական փոփոխություններ են կատարվում կենդանի էակների օրգանիզմում անկշռելիության պայմաններում:
Արդյունքները ցույց են տվել, որ օրգանիզմը ի վիճակի է հարմարվել միկրոգրավիտացիային ու փոխանցել գենետիկական փոփոխությունները սերունդներին: Արդյունքները ներկայացվել են Բալթիմորում ամերիկյան կենսաֆիզիկական հանրույթի 59-րդ ամենամյա համաժողովում:
Գիտնականները փորձն անցկացրել են Caenorhabditis elegans որդերի վրա:
Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ որդերի երկրորդ սերունդը հարմարվել է գրավիտացիային, որի պայմաններում ապրել են նրանց ծնողները:









































