Այս տարի Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակները կհանձնեն Ջենիֆեր Էնիսթոնը, Սիենա Միլերը, Դևիդ Օելովոն, Քրիս Պրատը, Քերի Վաշինգտոնն ու Ջոն Տրավոլտան։ Այս մասին գրում է IndieWire-ը։
«Օսկար» արձանիկների հանձնման արարողությունը կկայանա «Դոլբի» կինոթատրոնում փետրվարի 22-ին և կհեռարձակվի ABC հեռուստաալիքով։
2014 թվականին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Տրավոլտան չի կարողացել արտասանել երգչուհի Իդինա Մենզելի անունը՝ անվանելով նրան Ադել Դազիմ։ Ծրագրվում է, որ դերասանը կխաղարկի այդ միջադեպը նոր միջոցառման ժամանակ:











































