Ֆիզիկոսները հաշվարկել են, թե որքան ջանք է պահանջվում մարդուց, որպեսզի լպստի փայտիկի վրա ամրացված սառնաշաքարը՝ առանց այն ջարդելու:
Տարբեր կոնֆետներ դնելով ջրում, որ հալչում են տարբեր արագությամբ, գիտնականները հաշվարկել են սառցաշաքարի հալչելու դինամիկան:
Նրանց հաշվարկներով՝ հալչելու համար 1 սմ քաղցր նյութը հարկավոր է լպստել մոտավորապես 1000 անգամ: Նման կերպ չուպա-չուպս ուտելու համար (երկուսուկես սմ շառավղով) հարկավոր կլինի այն լիզել 2500 անգամ:
Հետազոտության նյութերը ներկայացված են Journal of Fluid Mechanics ամսագրում:
Լեյֆ Ռիստրոֆի ու նրա գործընկերների նպատակը եղել է հետազոտել հոսող հեղուկների ազդեցությունը սառնաշաքարի վրա: Պարզվել է, որ անկախ սառնաշաքարի սկզբնական ձևից ու ջրի արագությունից (0,35-3,5 կմ/ժ)՝ 1 սմ-անոց օբյեկտները հալվել են միջինը 1 ժամում:










































