Sunday, 05 07 2026
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի

Հայաստան ներմուծվող ապրանքներն էապես կթանկանան Ռուսաստանում 15 տոկոս գնաճի կանխատեսումների ֆոնին

Ռուսաստանի ԿԲ նախագահը հայտարարել է, որ երկրում 2015 թ. գնաճը կարող է անցնել 15 տոկոսի սահմանը: Ըստ պաշտոնյայի՝ գնաճի գագաթնակետը լինելու է տարվա երկրորդ եռամսյակին: Նման գնաճը չի կարող բացասական ազդեցություն չունենալ Հայաստանի տնտեսության վրա:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանի գնաճը կփոխանցվի և կազդի մեր ներքին շուկայի վրա, իսկ ներմուծվող ապրանքների գները նորից կթանկանան:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանում գնաճն այս պահին 12 տոկոս է, և տարվա երկրորդ եռամսյակի համար 15 տոկոսը միանգամայն իրատեսական ցուցանիշ է: Բացի 750 անուն ապրանքատեսակներից, որոնց ժամկետներն, ըստ Խաչատրյանի, հետաձգվել են, մյուս ապրանքների մասով գնաճը հայկական շուկայում անխուսափելի է: Սակայն քանի որ եվրոպական երկրների սանկցիաների մի մասը սեպտեմբերից չեն գործելու, մեր զրուցակիցը կարծում է, որ գները այդ ամսից սկսած կարող են իջնել:

«Երկնիշ գնաճ Ռուսաստանում անպայման կլինի, դեկտեմբերին 11.4 տոկոս էր, հունվարին 12.5 տոկոս և գնալով իրավիճակն ավելի է սրվում այդ երկրում: Մենք դրական ազդակներ չեն կարող սպասել ռուսական տնտեսությունից, գնալով այնտեղ խնդիրները շատանում են»,- հայտնեց մասնագետը:

Ինչ վերաբերում է տեղական շուկայում ռուսական ապրանքների ցածր գների պատճառով հայ արտադրողների խնդիրներին, Խաչատրյանը նշեց, որ որոշակի դժվարություններ այստեղ կանխատեսելի էին, պետք է մաքսային քաղաքականությունը վերանայվի:

«Եթե մրցունակ առևտրաշրջանառություն են ցանկանում, պետք է այդպիսի քաղաքականություն վարվի մաքսային ընդհանուր տարածքում, մի քանի ապրանքների գծով մաքսատուրքերի հետաձգումը հարցի լուծում չէ, հետագայում նորից խնդիրներ են առաջ գալու ներմուծվող ապրանքների գների հետ կապված»,- հայտնեց նա՝ նկատելով, որ մսամթերքի, թռչնամսի, հրուշակեղենի և այլ ապրանքատեսակների համար ներմուծվող ապրանքների պարագայում անմրցունակ գներ կլինեն, բացառությամբ հավկիթի, քանի, որ արտադրման ժամկետները տեղափոխման դեպքում լուրջ խնդիրներ կարող են ստեղծել:

Անդրադառնալով հայկական շուկայի գնաճին՝ վերջինս նշեց, որ ներմուծվող ապրանքների մասով 2014 թ. վերջին մենք ունեցել են 12 տոկոս աճ, իսկ գյուղատնտեսական ապրանքների մասով՝ 5 տոկոսից ավելի: Ըստ նրա՝ գնաճը մեղմող միակ քաղաքականությունը բանկերի կողմից վարկավորման կասեցումն է, որն, ըստ էության, խնդրի լուծում չէ. «Բանկերը տնտեսությունը սառեցրել են, քանի դեռ վարկավորում չկա՝ գնաճի մեծ ռիսկեր չկան: Բանկերը դեռ վախեցած են, դոլար-դրամի տատատման ռիսկը դեռ պահպանվում է»:

Տնտեսագետի կարծիքով, դեռ նախորդ ճգնաժամի ժամանակ, երբ Ռուսաստանում տնտեսական անկումը 7 տոկոս էր, Հայաստանում գրանցվեց 14 տոկոս. «Դա մոռանալ չենք կարող։ Եթե այնտեղ այս տարի տնտեսական անկումը 6 տոկոս լինի, չի բացառվում, որ Հայաստանի համար 6 տոկոս լինի»: ԱՊՀ-ի տարածքում հնարավոր է՝ տնտեսական անկումը 1.4 տոկոս լինի, մենք այս տարածում, ըստ մեր զրուցակցի, 33 տոկոս առևտրաշրջանառություն ունենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում