«Շատ պարզ թվաբանական հաշվարկով ՝ եթե կարողանանք գազի դիմաց վճարել ռուսական ռուբլով, ապա դա մեզ ավելի շահեկան վիճակի մեջ կդնի, որովհետև այսօր ռուսական ռուբլին, դոլարի հետ համամատած, անկում է ապրում: Ես այդ բանակցությունների վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ, բայց եթե արդյունք տա, ապա դա օգտակար կլինի»,-գազի գնի հավանական բարձրացման վերաբերյալ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:









































