Նոր պայմանագիր ստորագրելուց հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը դարձել է թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Տեղեկությունների համաձայն` Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը դորտմունդյան ակումբում տարեկան շուրջ 10 մլն եվրո կվաստակի: Այդ գումարի մեջ են մտնում պարգևավճարներն ու հովանավորչական գումարները:
Գրեթե նույնքան գումար են վաստակում Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն ու պաշտպան Ֆիլիպ Լամը: Հիշեցնենք` Ռոյսը երկարաձգել է «Բորուսիա»-ի հետ իր պայմանագրի ժամկետը մինչև 2019 թվականի հունիսի 30-ը:









































