Metro-ի տեղեկությունների համաձայն` «Լիվերպուլ»-ը բանակցություններ է սկսել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ` գերմանական թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի ձեռքբերման շուրջ:
Անգլիական ակումբը ցանկանում էր իր թիմում տեսնել Մխիթարյանին դեռ 2013 թվականի ամռանը, մինչև կիսապաշտպանի «Շախտյոր»-ից դորտմունդյան ակումբ տեղափոխությունը:
Այժմ լիվերպուլյան ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Մխիթարյանին դիտարկում է որպես Սթիվեն Ջերարդի փոխարինող, ով լքելու է ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:









































