Անգլիացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի ինքնանկարը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 20 մլն եվրոյով: Այս մասին գրում է The Irish Times-ը:
1977-ին ստեղծված՝ «Ինքնանկարի երկու էսքիզ» գործը իր գնորդին գտել է երկու րոպեից քիչ ընթացքում:
Բեկոնը ծնվել է Իռլանդիայի մայրաքաղաքում, սակայն իր գործերի մեծ մասը նա ստեղծել է Լոնդոնում ապրած տարիներին: Նկարիչը մահացել է 1992-ին՝ Իսպանիա ուղևորության ժամանակ:












































