Թուրքական Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը, որի շուրջ բավական ժամանակ է լռություն էր տիրում, փաստաբան Էրեն Քեսքինի դատավարությունից հետո դարձյալ օրակարգ է մտել:
Այս մասին հայտնում է armeniangenocide100.org-ը՝ վկայակոչելով «Ակոսի»-ին, խոսելով դատավարության պատճառների մասին` փաստաբանը հիշեցրել է, թե իրեն դատապարտել են, քանի որ 12-ամյա քուրդ երեխայի ու նրա սպանության մասին իր ելույթում 2005 թվականին նշել է, թե դա Թուրքիայում նոր բռնություն չէ և որ Թուրքիան հանցանքների շարքի վրա է ստեղծվել:
Նա հիշեցրել է իր այն խոսքերը, որոնց համար իր դեմ գործ էր հարուցվել. «1915-ի Հայոց ցեղասպանությունից սկսելով մինչև մեր օրերը պետությունը կեղտոտ պատմություն ունի և դրան պետք է առերեսվի: Չառերեսվելը նոր հանցանքներ կծնի»:
«Այս պետության մեջ սահմաններ կան, որոնք չի կարելի անցնել և դրանցից ամենակարևորը Հայոց ցեղասպանությունն է: Քրդական հարցը, Կիպրոսի գրավումը, յակաժողովրդավարական լինելը՝ սրանք այն թեմաներն են, որոնց մասին կառավարությունը չի ցանկանում, որ խոսողներ լինեն»,- ասել է նա:
Չնայած իրեն դատելուն՝ Քեսքինը նշում է, որ վերջին տարիներին ինչ-որ բան փոխվել է Թուրքիայում: «10 տարի առաջ Հայոց ցեղասպանության մասին ոչ ոք չէր խոսում, սակայն այժմ քիչ-քիչ սկսել են խոսել: Նույնը քրդական հարցի շուրջ»,-ասել է նա:








































