«Klaxons» ռոք խմբի երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ ապագա ամուսնությունը հեշտ չի տրվում Կիրա Նայթլիին: «Նա շատ է անհանգստանում հարսանիքի համար, սակայն փորձում է սթրեսին չտրվել: Նրա համար ամենակարևորը Ջեյմսի հետ լինելն է»,- պատմել է աղբյուրը «Showbiz Spy»-ին: Դերասանուհին խոստովանել է, որ մամուլի կողմից ճնշման է ենթարկվում, որը անընդհատ դրդում է իրեն ամուսնության և դերասանուհու սուտ հղիության մասին լուրեր տարածում: «Մարդիկ անընդհատ փորձում են ինձ հղի դարձնել: Ես պատրաստ չեմ դրան: Այո՛, դա հիանալի կլիներ, սակայն ոչ հիմա: Հարկավոր չէ ինձ հղի դարձնել,-կոչ է արել դերասանուհին: – Ինձ արդեն չորս կամ հինգ անգամ հարցրել են՝ արդյոք ես հղի չեմ: Եվ ես ինքս ինձ հարց եմ տալիս. «Մի՞թե ես նման եմ հղիի: Սակայն համոզված եմ, որ նման չեմ»: Այս ամենը մատիս մատանիի պատճառով է»:









































