Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի պագամավորները մերժել են կառավարության կողմից առաջարկված օրինագիծը պալատի պատգամավորների թվի կրճատման և ընտրական շրջանների մեծացման մասին օրինագիծը, հաղորդում է RIA Novosti-ն:
Օրինագիծը ենթադրում էր կրճատել խորհրդարանի ստորին պալատի 650 պատգամավորների թիվը` մինչև 600-ի և «վերափոխել» մեծամասնական ընտրական շրջանների քարտեզը ձայների ավելի արդար բաշխման համար: Օրինագծին դեմ է քվեարկել 334 պատգամավոր, իսկ դեմ` 292-ը:
Ծրագրերի դեմ քվեարկել են նույնիսկ Պահպանողական կուսակցության որոշ պատգամավորներ, որոնք եղել են օրինագծի գլխավոր ոգեշնչողը: Օրինագծին դեմ են քվեարկել նաև ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը և լիբերալ դեմոկրատները: