Ռեժիսոր Ջորջ Լուկասը 11 դերասանների է նշել, ովքեր իբրև թե հավակնել են «Աստղային պատերազմներում» Դարտ Վեյդերի դերին: Կատակ-տեսանյութը, որտեղ նկարահանվել է ֆիլմի ստեղծողը, ներկայացվել է Ջեյմս Էրլա Ջոնսի պատվին կազմակերպված հանդիսավոր երեկոյին: Այս մասին է հաղորդում Cinemablend-ը:
Լուկասի ելույթից հետո տեսահոլովակում դերասաններ են հայտնվում, ովքեր արտաբերում են Վեյդերի ամենահայտնի արտահայտությունները: Տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են Ռոուզ Բիրնը, Դեբի Ալենը և Էրիկ Մաքորմակը: Իրականում այս դերասանները չեն հավակնել ֆիլմում չարագործի դերին, ուղղակի ռեժիսորը նրանց անունները կատակով է նշել:
Տեսահոլովակի վերջում հայտնվում է Անջելինա Լենսբերին, ով խոստովանել է, որ հենց իրեն է Լուկասը սկզբում առաջարկել դերը: Դերասանուհու խոսքերով՝ կերպարն իր կատարմամբ կունենար Դարտա Վերյդեր անունը:











































