Մի քանի ամիս շարունակ Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդը ջանասիրաբար թաքցնում էին հետքերը՝ լրագրողներին կեղծ տեղեկատվություն տալով հարսանեկան արարողության վայրի և ժամանակի մասին: Եվ ահա, վերջապես հայտնի է դարձել, որ անցած երեքշաբթի Լոս Անջելեսում զույգն ամուսնացել է, իսկ այդ առթիվ տոնական արարողությունը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին դերասանի անձնական կղզում, գրում է elle.ru-ն:
Միստեր և միսիս Դեպերը հարսանիքին մոտավորապես 20 հյուրերի են հրավիրել՝ իրենց ամենամոտ ընկերներին և հարազատներին, ովքեր հետևել են հուզիչ արարողությանը, որ տեղի է ունեցել լողափին բացված սպիտակ վրանում:
Հարսնացուն ավանդական սպիտակ զգեստ է ընտրել, որը, լուրերի համաձայն, պատկանում է Stella McCartney բրենդին: Իսկ հարսանեկան սանրվածքն ու դիմահարդարումը Էմբերն ինքնուրույն է արել: Դեպն ամուսնացել է սպիտակ սմոքինգով և սև տաբատով: Հարսնաքույրի դերը Էմբերի քույրն է կատարել, իսկ հարսնեղբայրը Դեպի 12-ամյա որդին՝ Ջեքն է եղել: Ջոնիի 15-ամյա դուստրը՝ Լիլի-Ռոուզը, նույնպես ներկա է եղել հարսանեկան արարողությանը:
Հյուրերը նախօրոք են ժամանել 2004 թ. 3.6 միլիոն դոլարով գնված Դեպի կղզին, քանի որ հարսանիքից առաջ հանգստյան օրեր են եղել: Հավաքվածները ուրախ ժամանակ են անցկացրել:
Հիշեցնենք, որ Ջոնին և Էմբերը ծանոթացել են 2011 թ.:











































