Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին պաշտոնապես դարձել է «Միլան»-ի խաղացող: Այս առիթով իր շնորհավորանքն է Twitter-ի միջոցով հայտնել Էլ Շարավին:
«Բարի գալուստ, Մարիոոոոոոոոո´: Ես անկեղծորեն ուրախ եմ, որ դու «Միլան» ես տեղափոխվում))»,- մասնավորապես գրել է Էլ Շարավին:
Նշենք, որ Մարիոն վաղն է բուժզննում անցնելու «Միլան»-ում: Նրա տրանսֆերային արժեքը կազմել է 20 միլիոն եվրո:








































