Sports Illustrated ամսագիրը Նյու Յորքում անցկացնում է իր երկշաբաթյա Fan Festival արարողությունը, որի շրջանակներում կազմակերպիչները խոստացել են հանդիպումներ անցկացնել հայտնի մոդելների հետ, ովքեր աշխատել են պարբերականի հետ, գրում է Spletnik.ru-ն:
Նման երեկոներից մեկին մասնակցել է նաև Իրինա Շեյկը, ով շփվել է իր երկրպագուների հետ, ինքնագրեր է բաժանել և հաճույքով լուսանկարվել է:
Մոդելը արարողությանը հայտնվել է Chanel-ի սև, կարճ զգեստով, որն ընդգծել է նրա կազմվածքը: Զգեստի վրայից նա առանց թևերի սև վերարկու է կրել:
Իրինան չեզոք դիմահարդարում է նախընտրել, իսկ մազերին ծավալ է հաղորդել, որի շնորհիվ կերպարը բավական հետաքրքիր է ստացվել:













































