Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեքշաբթի օրն ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության բարձրագույն պաշտոնատար անձի՝ գեներալ-լեյտենանտ Բուրհանեթթին Աքթիի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմա-քաղաքական մթնոլորտը տարածաշրջանում, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զարգացմանն ուղղված միջոցները, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը: Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և Թուրքայի զինված ուժերի միջև կապերի հեռանկարների վերաբերյալ:









































