Ռուսաստանի գլխավոր դատախազ Սերգեյ Ֆրիդինսկին հայտարարել է, որ Ռուսաստանի դատախազության ներկայացուցիչները կարող են մեղադրող կողմ հանդես գալ Գյումրիում 7 մարդու սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Կարծում եմ՝ այո»,- պատասխանելով լրագողների համապատասխան հարցին՝ ասել է Ֆրիդինսկին և հավելել, որ այդ մասին խոսակցություն առայժմ չկա:
Ֆրիդինսկին հայտարարել է, որ հայտնի չէ նաև այն հարցը՝ թե որ դատարանը (հայկական, թե ռուսական) պետք է դատի Պերմյակովին:
«Մենք այդ հարցերը դեռ չենք լուծել: Առայժմ վաղ է այդ մասին խոսել»,- ասել է դատախազը՝ հիշեցնելով, որ առայժմ դատական նախաքննություն է ընթանում:
Գլխավոր դատախազն ասել է, որ Ռուսաստանի Գերագույն դատարանն առանձին դեպքերում իրավունք ունի լուծել ենթադատության հետ կապված հարցերը, սակայն այս հարցում «որոշում չի կայացվել»:









































