Thursday, 02 07 2026
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին

Քիլիսի հայկական եկեղեցու տեղում երեխաների կրթության կենտրոն կկառուցվի

Թուրքական իշխանությունները նախատեսում են Սիրիայի հետ սահմանին գտնվող Քիլիս քաղաքի հայկական ավերված եկեղեցու տեղում երեխաների կրթության կենտրոն կառուցել: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Թուրք-սիրիական սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քիլիս քաղաքի ինքնակառավարման մարմնի գույքային հաշվեկշռում գտնվող Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու ավերակների տեղում կարող է երեխաների համար կրթական կենտրոն կառուցվել:

Եթե կառուցապատման նախագիծն արժանանա Թուրքիայի զարգացման նախարարության հավանությանը, եկեղեցու մնացորդներն ամբողջությամբ հողին կհավասարեցվեն: Հայտնի է, որ մինչ այժմ շինությունն օգտագործվել է «Թեքել» ընկերության կողմից և ծառայել իբրև խաղողի պահեստ:

Նշենք, որ այժմ ավելի քան 80 հազար բնակչություն ունեցող Քիլիսը ժամանակին ընդգրկված է եղել Օսմանյան կայսրության Հալեպի վիլայեթում և առանձնացել իր հայկական ու հրեական խոշոր համայնքներով:

Քիլիսի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու շինարարությունը սկսվել է 1856 թվականին և ավարտվել 16 տարի անց: Աղոթատեղին օծվել է 1873 թվականին: Այն ավերվել է 1925թ.-ին՝ թուրքական կառավարության անմիջական հրահանգով:

http://img.xooimage.com/files41/f/0/9/kilis-ermeni-kilisesi-2-f-1bc0dfb.jpg

http://www.haberler.com/haber-resimleri/809/eski-ermeni-kilisesi-nin-yeri-cocuk-egitim-pa-6950809_x_o.jpg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում