ԱՄՆ-ում հրապարակվել է հետազոտություն, որի համաձայն՝ համացանցին մատչում ունեցող գրեթե բոլոր ավտոմեքենաները կարող են ենթարկվել ցանցահենային հարձակումների: Նման մեքենաները մեծ քանակությամբ տեղեկություն են ուղարկում իրենց տիրոջ տեղաշարժի մասին, գրում է The New York Times-ը:
Հետազոտության մեջ նշվում է, որ ավտոարտադրողների մեծ մասը չի զբաղվում իրենց մեքենաների սմարթ համակարգերում անվտանգության թերությունների որոնմամբ ու վերացմամբ:
«Վարորդներն արդեն սովորել են հույս դնել նոր տեխնոլոգիաների վրս, սակայն ավտոարտադրողները, ցավոք, իրենց նեղություն չեն տալիս օգտատիրոջը կիբեռհարձակումից պաշտպանելու համար»,- ներկայացնելով հաշվետվությունը՝ ասել է դեմոկրատ սենատոր Էդ Մարկին:








































