Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպում է ունեցել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ: Այս մասին տեղեկացնում ԼՂՀ նախագահի աշխատակազմից:
«Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում մեծ ակնկալիքներ ունեն «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ համագործակցությունից, ինչը դրական ազդեցություն կունենա հանրապետության մի շարք ոլորտների զարգացման վրա»,-նշվում է հաղորդագրությունում:









































