«Ատլետիկո»-ն և «Լիոն»-ը բանակցություններ են վարում Յոհան Գուրկյուֆի տրանսֆերի շուրջ: Իսպանացիները ցանկանում են վարձակալել ֆուտբոլիստի իրավունքները` հետագա գնման պայմանով, իսկ ֆրանսիացիները լիարժեք տրանսֆեր են պահանջում:
Գուրկյուֆը ցանկանում է այլ ակումբ տեղափոխվել, և «Ատլետիկո»-ի տարբերակը դրական է գնահատում, սակայն իր ներկայիս ակումբի ղեկավարների դիրքորոշումը խանգարում է ֆուտբոլիստի տեղափոխությանը:
Եթե կողմերը Գուրկյուֆի տրանսֆերի շուրջ համաձայնության չգան, ապա Յոհանն ու «Լիոն»-ը կուսումնասիրեն Անգլիայից և Թուրքիայից ստացած առաջարկները:









































