Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Իշխանություններին պետք է շանս թողնել. Սուրեն Զոլյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը:

– Պարոն Զոլյան, Դուք մասնակցում էիք Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովին: Եռյակին միացած կուսակցությունների ներկայացուցիչներից ոմանք տեսակետ են հայտնում, որ իրենց ակնկալիքներն այդ համաժողովի հետ կապված ամբողջությամբ չեն իրականացել: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

Ես չեմ պատկերացնում, թե ինչ ակնկալիքներ ունեին մարդիկ, որ չեն բավարարվել: Ամեն մարդ իր ոլորտի մասին է խոսել, բայց մոտեցումները միասնական էին, և մենք համոզվեցինք, որ բոլորն այն կարծիքին են, որ անհրաժեշտ է իշխանափոխություն իրականացնել: Այս առումով ես այլ սպասելիքներ չունեի:

Իսկ Դուք համոզվա՞ծ եք, որ այդ իշխանափոխությունը կոնկրետ Ծառուկյանը նպատակադրվել է իրականացնել մինչև հերթական ընտրությունները: Ելույթում դրա վերաբերյալ հստակ հայտարարություն չկար:

– Հակառակը, ես կարծում եմ, որ նա ելույթում ասել է, որ պետք է պատրաստվել թե՛ խորհրդարանական և թե՛ նախագահական արտահերթ ընտրությունների, ես նման բան եմ լսել: Անձամբ իմ կարծիքն այն է, որ մինչ այդ ընտրությունների անցկացումը պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի դրանք նորից չկեղծվեն: Այսինքն՝ կարծում եմ, որ միայն ընտրություններ անցկացնելը բավարար պայման չէ:

Ծառուկյանը այս պահին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին չխոսեց՝ ըստ էության նա կրկնեց նույնը, ինչ ասել էր հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ընթացքում՝ եթե պահանջները չբավարարվեն, ապա նոր… այսինքն՝ նա իշխանությունների հետ համագործակցության տեղ այնուամենայնիվ թողնում է:

Բնական է, որ իշխանություններին պետք է շանս թողնել, թողնել, որ նրանք խաղաղ ձևով հեռանան, նրանց հարկավոր է հեռանալու մի «հումանիտար միջանցք» թողնել։ Ես չէի ցանկանա հանդես գալ ԲՀԿ խոսնակի դերում, ոչ էլ դրա լիազորությունը ունեմ։ Ես միայն իմ կարծիքն եմ արտահայտում: Բնական է, որ շատ լավ կլիներ, որ ՀՀ իշխանությունները հասկանային իրենց սխալը, ժողովրդից ներողություն խնդրեին և իրենք նախաձեռնեին իրենց հեռանալու ծրագիրը: Սակայն շատ լավ գիտակցում եմ, որ միամտություն կլինի մտածել, որ նրանք ունակ են այդ քայլին գնալու առանց հզոր ճնշումների:

Դուք այն մարդկանցից մեկն եք, ով, մեղմ ասած, չէր ողջունում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելը: Հիմա Ձեզ ոչ մի կերպ չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ իշխանափոխության ձգտող ուժերը դա ողջունում են: Նրանք բարձրացնում են ներքաղաքական խնդիրներ, բայց արտաքին քաղաքական ամենալուրջ մարտահրավերին կողմ են:

Ես ոչ թե չէի ողջունում, այլ հայտարարում էի, որ դա Հայաստանին ոչինչ չի տա: Ես ուրախ կլինեի, որ Հայաստանը ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, բայց ինքը ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ սոցիալական չափանիշներով դրան չէր համապատասխանում: Ուստի դա բերելու էր միայն նոր խնդիրներ: Եթե խոսքը գնում է արտաքին քաղաքականության մասին, ապա կարծում եմ, որ դրա մասին խոսողը պարտադիր չէ, որ Ծառուկյանը լիներ: Ամեն մեկը իր ոլորտի մասին է խոսել, և արտաքին քաղաքականության մասին հստակ ելույթ ունեցել է Վարդան Օսկանյանը: Միանում եմ նրա հիմնական եզրակացությանը․ մենք կորցրեցինք թե՛ Մոսկվայի վստահությունը, թե՛ Բրյուսելի հարգանքը։

Առաջիկայում նախատեսվում են նոր հանրահավաքներ՝ Երևանում և մարզերում: Ի՞նչ եք կարծում՝ այդ հանրահավաքներն ի՞նչ պահանջով պետք է լինեն, ի՞նչ քայլեր պետք է դրան հաջորդեն: Կարծես ժողովուրդն էլ է հոգնել գալ հրապարակ ու գեղեցիկ ելույթներ լսել միայն:

– Ես լիազորված չեմ Եռյակի անունից հայտարարություն անել, նորից իմ տեսակետն եմ հայտնում: Կրկնեմ այն, ինչ ասել էի թե այդ հավաքի ժամանակ, թե մինչև այդ՝ չէի ցանկանա, որ գնայինք ուժային միջոցների: Իշխանությունները դրան լավ նախապատրաստված են։ Ըստ մեկ շնչին ընկնող ոստիկանների քանակի՝ Հայաստանը դարձել է աշխարհի ամենաոստիկանացված երկիրը, այս ցուցանիշով երեք ու կես անգամ գերազանցելով Ռուսաստանը և վեց անգամ՝ Միացյալ Նահանգները: Նման պարագայում ուժային քայլերի գնալը ոչ միայն խիստ անցանկալի է, այլև դժվար թե   արդյունավետ լինի: Պետք չէ հույսերը կապել միայն արտահերթ ընտրությունների հետ․ քանի որ Հայաստանում ստեղծվել են ընտրությունների կեղծման գործող զորեղ մեխանիզմներ, ուստի և անիմաստ է գնալ ընտրությունների մինչև դրանց չեզոքացումն ու կազմաքանդումը։ Նման պայմաններում ես առաջարկել եմ հետագա գործունեության երկու հիմնարար ուղղություն: Առաջինը՝ ինքնակազմակերպվել տեղերում, ստեղծել այլընտրանքային կառավարման կառույցներ և միջոցներ՝ դա կարող են լինել նաև արդեն ստեղծված շտաբները: Եվ երկրորդը՝ շատ ավելի արդյունավետ կարող է լինել ոչ թե ուժային գործողությունները, այլ սահմանադրական միջոցներով քաղաքացիական անհնազանդության   կազմակերպված գործընթացը։

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում