Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ՝ Տարտուի աստղադիտարանը պատրաստել է անսովոր նախագիծ. սիրահարները կարող են տիեզերք ուղարկել իրենց ցանկություններն ու սիրո խոստովանությունները:
Էստոնական արբանյակին փոխանցված հաղորդագրությունները տիեզերքում կանցկանեն 20 տարուց ոչ պակաս՝ հայտնել է էստոնական հեռուստատեսությունը:
Առաջին էստոնական ESTCube արբանյակը տիեզերական ուղեծրում է գտնվում գրեթե 2 տարի՝ հայտնում է RIA Novosti-ն:
«ESTCube-ի գիտական առաքելությունը շուտով ավարտվում է, այնպես որ՝ մենք որոշել ենք Էստոնիայի ռոմանտիկներին հնարավորություն տալ արբանյակով իրենց հաղորդագրություններն ուղարկելու տիեզերք»,- ասել է ESTCube-1 նախագծի ղեկավար Մարտ Նորման:
Սիրելիներին նման անսովոր եղանակով ուրախացնելու համար անհրաժեշտ է գրել ուղերձի տեքստը ու նշել սեփական տվյալները էլեկտրոնային տեսքով:
Հայտերի ընդունումը ավարտվում է փետրվարի 13-ի կեսգիշերին:








































