ԱՄՆ-ի կոնգրեսի միջազգային կոմիտեն միաձայն հաստատել է Ջոն Քերիի թեկնածությունը ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում, հաղորդում է RIA Novosti-ն:
Այժմ Քերիի թեկնածությունը պետք է հաստատի սենատի ամբողջական կազմը: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա երեքշաբթի:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի խոսքերով` Քերին արդեն մի քանի շաբաթ է ակտիվորեն պատրաստվում է նոր աշխատանքին: Այդ հարցում նրան օգնում է ներկայիս պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Չնայած պետքարտուղարի փոխվելուն, ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ուղղությունը կմնա նույնը: Քերիի դիրքորոշումն Իրանի, Սիրիաի և Աֆղանստանի վերաբերյալ միշտ մոտ է եղել վարչակազմի դիրքորոշմանը: Այդ պատճառով այս ուղղությամբ պետք չէ ակնկալել սկզբունքային շրջադարձներ: