Վրաստանն ԱՊՀ վերադառնալու շուրջ բանակցություններ չի վարում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիո Զալքալիյանը:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմի հետ որևէ բանակցություններ չեն ընթանում Վրաստանն ԱՊՀ վերադարձնելու հետ կապված: Այնպես որ, տարածված տեղեկատվությունն իրական չէ: Մենք բազմիցս հաստատել ենք մեր արտաքին քաղաքական ուղղությունը` դա Եվրամիությունն է և ՆԱՏՕ-ն»,-հայտարարել է վրացի դիվանագետը:
Երեքշաբթի Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին բաժնի ղեկավար Միխայիլ Եվդոկիմովը Մինսկում լրագրողներին հայտարարել էր, որ Վրաստանի ներկայացուցիչները պետք է անձամբ որոշում կայացնեն Համագործակցությանը կրկին անդամակցելու վերաբերյալ: Եվդոկիմովը նշել էր, որ Վրաստանի ղեկավարության հետ արդեն սկսվել են երկխոսություններ այս հարցի շուրջ:











































