Հայտնի փորձագետ Ջանլուկա դի Մարցիոյի կարծիքով՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի՝ «Միլան» տեղափոխությունն անխուսափելի է:
Միայն մի բան է մնում գործարքի կայացմանը. «Սիթի»-ի ղեկավարությունը ցանկանում է, որ «Միլան»-ը ևս մի քանի եվրո ավելի վճարի:
Ինչ վերաբերում է Բալոտելիի ցանկությանը, նա վճռական է տրամադրված, այնքան վճռական, որ անգամ պատրաստ է կրճատումներ անել աշխատավարձում: Ակնկալվում է, որ Մարիոն «Միլան»-ում տարեկան 4 միլիոն եվրո կստանա, առանց հավելավճարների:








































