Ալաբամա նահանգը սկսել է վկայականներ տալ նույնասեռ ամուսնություններին՝ հաղորդում է AP-ն:
Դատավոր Ալան Քինգն ամուսնության վկայանական է տվել երկու կանանց՝ անկախ այն բանի, որ նախօրեին նահանգի բոլոր դատավորներին որոշում էր ուղարկվել ամուսնության վկայական չտալ համասեռամոլ զույգերին:
Դատավոր Քինգի խոսքերով՝ նույնասեռական ամուսնությունների արգելքը հակասում է սահմանադրությանը:








































