Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Լիոն»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Մենք հիանալի պահեր ունեինք, սակայն թիմը գրավեց մրցակցի դարպասն ընդամենը մեկ անգամ: Մրցավարը շատ ճիշտ որոշումներ է կայացրել:
Լավ հանդիպում էր, սակայն մենք պետք է հաղթեինք «Լիոն»-ին: Մրցակցի դարպասապահը հիանալի էր խաղում»,- հայտարարել է Իբրահիմովիչը:







































