Հայտնի անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը սկսել է իր մարզումները Լոնդոնի «Արսենալ»-ում, որտեղ առաջիկա ժամանակահատվածում կպահպանի իր մարզավիճակը:
Հետաքրքիր է, որ Դևիդը մարզվում է 29 համարի մարզաշապիկով, որը նախկինում պատկանել է մարոկացի հարձակվող Մարուան Շամախին: Հարձակվողը հունվարի սկզբից վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմ»-ում` մինչև ընթացիկ մրցաշրջանի վերջը:
Հիշոցնենք` Բեքհեմի վերջին ակումբը «Լոս-Անջելես Գելեքսի»-ն էր, որն անգլիացին լքել է նախորդ տարվա դեկտեմբերին: Դեռևս հայտնի չէ, թե որ ակումբում կշարունակի իր կարիերան 37-ամյա ֆուտբոլիստը:










































