ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը ջնջել է Իրանի վերաբերյալ վերջերս կազմված հետախուզական զեկույցը: MehrNews-ի փոխանցմամբ՝ Իրանի հետախուզության նախարարության գործունեությանը նվիրված զեկույցը պատրաստվել էր Պենտագոնի համար:
Տեղեկատվական արտահոսքից ու դրա տարածումից հետո զեկույցը կտրուկ քննադատության էր ենթարկվել ամերիկյան իրավապաշտպան, ոչ կառավարական Pro-Publica կազմակերպության կողմից՝ ոչ հստակ և սխալ տեղեկությունների համար: