Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը կնկարահանի Ռոբերտ Զեմեկիսի նոր ֆիլմում, որը բնութագրվում է որպես «ռոմանտիկ թրիլեր»՝ գրում է Variety-ն։ Ֆիլմի սցենարը կգրի Սթիվեն Նայթը։ Թողարկման ամսաթիվը չի հստակեցվում։
Նախագիծը դեռևս անվանում չի ստացել, սյուժեից մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ դրամայում գործողությունները տեղի կունենան Երկրորդ աշխարհամարտի ժամանակաշրջանում։
Ֆիլմի արտադրությամբ և տարածմամբ կզբաղվեն միանգամից 3 կինոընկերություններ՝ Paramount Pictures-ը, GK Films-ը և New Regency-ը։




































