Օլիմպոս լեռան գագաթը ծածկված է ձյունով, իսկ լեռան լանջերն ուղղաձիգ են: Դեպի գագաթ տանող ճանապարհն անցնում է անտառի միջով, որտեղից ծառերը սկսել են անհետանալ: Սա հարակից բնակավայրերի բնակիչների ձեռքի գործն է՝ հայտնում է BBC-ն:
Օլիմպոսի լանջերը այն վայրերից են, որտեղ անօրինի անտառահատում է կատարվում: Վերջին տարում այդ պրակտիկան ընդլայնվել է 300 տոկոսով: Դրան մղել է մազութի հարկերի եռակի բարձրացումը: Հույները դրանով էին ջեռուցում իրենց կացարանները:
Ամեն օր անտառապահները ապօրինի անտառահատների են ձերբակալում՝ թոշակառուներից մինչև մանր ավազակներ: Ապօրինի անտառահատումների գործով արդեն 250 քրեական գործ է հարուցվել, առգրավվել է 300 տոննա փայտանյութ:











































