Բազեների որսը Մերձավոր Արևելքում, կարելի է ասել, ավանդույթ է հարյուրամյակներ շարունակ։ Բեդվինների ցեղերը թռչուններին որսացել են անապատում իրենց սննդակարգը մսով համալրելու համար։
Ներկայումս բազեների որսը դարձել է բազմաթիվ ունևոր տղամարդկանց սիրելի հոբբին։ Ընկերները պարբերաբար հանդիպում են երեկոյան՝ իրենց թռչուներին որսի վարժեցնելու համար։ Նման հանդիպումներից մեկին ներկա է եղել Getty Images-ի լուսանկարիչ Դեն Քիթվուդը։
Սաուդցիների համար բազեն կարգավիճակի ցուցանիշ է։ Այդ թռչունը նաև ԱՄԷ-ի խորհրդանիշն է և պատկերված է տեղի թղթադրամների և գերբի վրա։
Բազեների որսը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։



















































