Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում առավելության հասնելով Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նկատմամբ, «Բարսելոնա»-ն տարել է իր 500-րդ արտագնա հաղթանակը Պրիմերայի շրջանակներում:
Ներկայումս կատալոնացիներն այդ ցուցանիշով զբաղեցնում են երկրորդ տեղը` զիջելով առաջատար «Ռեալ»-ին 52 հաղթանակ:
Նշենք նաև, որ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը միակ ակումբներն են, որոնք Իսպանիայի առաջնության շրջանակներում անցկացրած արտագնա խաղերում ավելի շատ հաղթել են, քան պարտվել: Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիներն իրենց ակտիվում 8, իսկ մադրիդցիները` 9-ն արտագնա հաղթանակ են գրանցել:









































