Բոլորովին վերջերս աճուրդում վաճառվել է մասնավոր առանձնատունը, որը համացանցի օգտատերերի շրջանում բուռն հույզեր է առաջացրել: Առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող այդ տուն մտնելուն պես՝ «դուրս է գալիս» հոլիվուդյան ֆանտաստիկ ֆիլմի հրեշի կերպարը: Այս մասին գրում է Novate.ru-ն:
Նշվում է, որ Շվեդիայում գտնվող այդ տունը նախկինում պատկանել է մի մարդու, ով, ըստ երևույթին, «Գիշատիչը» և «Օտարը» ֆանտաստիկ ֆիլմերի մեծ երկրպագուն է եղել:
Տանը կան մեծ քանակությամբ արձանիկներ, կիսանդրիներ և զարդաքանդակներ՝ նվիրված այդ երկու ֆիլմերի հերոսներին:
















































