Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակի կայունացման գլխավոր պայմանն ուկրաինական ուժերի կողմից կրակի դադարեցումն է։ Եգիպտական «Ալ-Ահրամ» թերթին տված հարցազրույցում Պուտինը հայտնել է որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը պետք է կատարվի խաղաղ ճանապարհով՝ Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել «մեծապես Ռուսաստանի ջանքերի շնորհիվ»։
Նրա խոսքով՝ կայունացման կարևորագույն պայմանը հակաահաբեկչական գործողության անհապաղ դադարեցումն է։ Պուտինի խոսքով՝ իրավիճակը բարդացնում են Դոնբասին տնտեսապես ճնշելու Կիևի փորձերը։
Պուտինը նշել է, որ ճգնաժամը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «ուկրաինացիներն անձամբ պայմանավորվածության չեն եկել իրար միջև, քանի դեռ վերջ չի դրվել համատարած ազգայնականությանն ու ծայրահեղականությանը»։











































