Բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը «Գրեմմի» մրցանակին է արժանացել «Տարվա լավագույն նոր կատարող» անվանակարգում: ԱՄՆ ձայնագրման ազգային ակադեմիայի մրցանակաբաշխության արարողությունն այս պահին անցկացվում է Լոս Անջելեսում՝ գրում է Ria Novosti-ն:
1992-ին Լոնդոնում ծնված Սմիթի մասին առաջին անգամ խոսել են 2012-ին, իսկ նրա առաջին՝ Lonely Hour ալբոմը թողարկվել է 2014-ի մայիսին: Սեմ Սմիթն այս տարի ներկայացվել է միանգամից 6 անվանակարգերում՝ Բեյոնսեի և Ֆարել Ուիլյամսի հետ միասին:









































