Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովի մասնակիցները ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին շնորհավորել են կրկին պապիկ դառնալու կապակցությամբ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ բանավեճից առաջ համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը հայտարարել է, որ շնորհավորում է 71-ամյա Քերիին այդ իրադարձության կապակցությամբ: ԱՄՆ պետքարտուղարը ժպտացել է, բայց հրաժարվել մեկնաբանություններից:
Ջոն Քերին ամուսնացած է Թերեզա Հայնց Քերիի հետ, ունի 2 դուստր առաջին ամուսնությունից, 3 որդի՝ երկրորդ ամուսնությունից, և հիմա արդեն 3 թոռ:









































