Շաբաթ օրը՝ փետրվարի 7-ին, բրիտանացի արքայազն Չարլզը պաշտոնական այցով ժամանել է Աման ՝ հաղորդում է The Jerusalem Post-ը:
Ամանից սկսվել է արքայազնի վեցօրյա շրջագայությունը Մերձավոր Արևելքով:
Հաղորդվում է, որ արքայազնը ծրագրում է երկկողմ բանակցություններ վարել Աբդալլա թագավորի հետ փետրվարի 8-ին:
Ավելի վաղ Աբդալլա թագավորը խոստացել էր վրեժ լուծել ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից սպանված հորդանանցի օդաչուի համար:
Արքայազն Չարլզը, ժամանելով տարածաշրջան, հայտարարություն է արել BBC-ի համար. «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակը շատ ավելի անկայուն է իսլամիստ ծայրահեղականների հարձակումների պատճառով, սակայն դրանք միակ տարածքներն են, որտեղ քրիստոնյաները հետապնդվող փոքրամասնություն են կազմում»:




































