Ռեժիսորների ամերիկյան գիլդիան Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմի հեղինակ Լորա Պոյտրասին ճանաչել է 2014-ի լավագույն փաստագրական ֆիլմի ռեժիսոր: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով գիլդիայի կայքին:
ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ Լոս Անջելեսում:
Լավագույն փաստագրական ֆիլմի համար նախատեսված ռեժիսորական ոսկե բազկաթոռիի տեսքով մրցանակը ստացել է Լորա Պոտրայսը՝ Citizenfour ֆիլմի համար:









































