ԱՄՆ-ում տղամարդը հրաձգություն է կազմակերպել՝ սպանելով 5 մարդու: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Հայտնի է, որ զոհերի թվում կան նաև երեխաներ: Եվս երկու մարդ վիրավորվել է:
Դեպքը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի Ատլանտա ագլոմերացիայի մեջ մտնող Դուգլասվիլ քաղաքում: Հրաձգության մասին հաղորդագրությունը փրկարարական ծառայությունը ստացել է շաբաթ օրը՝ մոտ ժամը 15-ին:
Հրաձգություն կազմակերպած տղամարդը ևս վիրավորվել է և ներկայում գտնվում է հիվանդանոցում: Հանցագործության դրդապատճառները դեռևս անհայտ են:









































