Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավար Բրայան Ուիլյամսը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ խոստովանել է, որ եթերով խեղաթյուրել է ճշմարտությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նա խոստովանել է, որ հնարել է պատմությունն այն մասին, թե ինչպես է 2003-ին Իրաքի ներխուժման ժամանակ իր ուղղաթիռին հարվածել հրիթռը: Ուիլյամսը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից:
Բացի այդ, Նոր Օռելանում պետական բժշկական կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ Ուիլյամսը նաև ստել է՝ ասելով, թե Կատրին փոթորկից հետո դիզենտերիայով է վարակվել այդ քաղաքից ռեպորտաժ վարելիս:











































